Google
.
Նոր 
.
15.10.2010
***
.
Եթե գիտենայի մարդը ե՞րբ է հիմար,
Չէի սխալվի ճանաչել նրա
.
05.10.2010
Գրողական գրողը
.
Գրողը գովեց գրողին 
Գրագետ է գարղելին
.
23.06.2010
Դաշտամուկը

Դաշտամուկը եռանդով
Ձմռան պաշար է տեսնում,
Այս մարդուկը եռանդով
Իր ապագան է կերթում:

Ու թշերը ուռեցրած
Ապագայից է ծամում,
Նա խելոք է ու կրթված
Ինչ որ բան է քարոզում:

Նա ծամում է ու ծամում
Հանուն վզի հաստության,
Ինչ ու բան է քարոզում,
Ջաթագո՜վ է գիտության:

.
23.06.2010
Տերևներ
.

Էլ չեմ ուզում քեզ հիշել,
Աշունն է դուռս թակում,
Սերն աշունն է հորինել,
Տերևներին է պատմում:

Տերևներին ցիր ու ցան,
Իմ տարիների նման,
Անցա՝ն.

Քամին պաղ ու անտարբեր,
Իր շուրթերով անկարոտ,
Կյանքից խռով տերևներ,
Քշում, բերում է ինձ մոտ:

Տերևները ցիր ու ցան,
Իմ տարիների նման,
Անցա՝ն.

Դեռ հուշ չդարձած հուշեր,
Հազար ու մի գույներով,
Հազար ու մի շշուկներ
Ու տերևնե՜ր, տերևնե՝ր՝

Տերևները ցիր ու ցան,
Իմ տարիների նման,
Անցա՝ն.
Մինչդեռ հունիս ամիսն է

.
06.06.2010
Կոշկակարին
.
Քեռտել է ուզում Հայոց աշխարհը
Քերթող կոշկակար
.
23.05.2010
Լեզվի շուկա
.

Թույն են դրել վերքի վրա,
Որ Աբովյանն էր բուժում,
Ու Մաշտոցի խոսքին հակա,
Լեզվի շուկա են բացում:

Պարո՜ն չարչի, մի՛ չարչարվի,
Քանզի չամիչ չե՛ս վաճառում,
Քսակդ մի լավ տեղ պահի,
Հայոց լեզուն չի վաճառվում

.
07.02.2010
Ու
.

Հանու՛ն խոսքի ազատության,
Թալանեցի՝ն մեր ապագան,
Ցավոք սրտի չկշտացան,
Ու բարքե՝ր են շուկայական:

Իրավունքի ազա՛տ շուկա,
Չարչի՛ն ազատ խոսքի վկա,
Խի՛ղճ ու պատիվը անպատկան
Ու վերնախավ շուկայական:

Վերնախա՛վ է վերնաՀ՛ավը,
Վերին թարեքի չա՛ղ հավը,
Չաղ բրոյլե՜րը ամերիկյան,
Ու կչկչոց հուդայական:

Ու...

.
12.09.209
Որբ դիվանագիտություն
.

Աթոռին մեխված չորացած գանգեր
Աշխարհում ի՞նչ կա ձեզ համար,
Մի՞ թե չեք սրբել որբի արցունքներ,
Որ լաց են եղել ձեր բախտի համար:

Ու՞մ ձեռքը բռնի այդ որբը հիմա
Երկնքի կապույտ դեյրզորում,
Նա չի հասկանում, կո՞ղմ էք թե հակա,
Որ իր մայրիկը իրեն չի գրկում:

Նա չի՛ հասկանում քա՞ջ էք թե՝ վախկո՜տ,
Թե՞ դիվանագետներ էք ձևանում,
Չէ՞ որ նրա մոր շորերն արյունոտ
Մարդասպանի դրոշն է հիշեցնում:

Ու լոք մի բառ գիտեք՝. Համերաշխությու՛ն,
Ո՞վ չի ուզում դա, պարո՜ն գողություն,
Ու որբացած դիվանագիտություն

.

 

 

.
08.11.2010
Հայկական ցախավելը

Մի երկու տարի առաջ սկաներ էի գնում, չունեի ու գնելուց վաճառողից տեղեկանում էի տարբեր սկաներների հնարավորությունների հետ: Վաճառողը ինձ մի բան ասեց սկանեների մի գրագրի մասին, որից ես տեղյակ չէի, նա ասեց այդ ծրագրով կարող էս նկարած տեքստը դարձնել սովորական տպագրված տեքստի, որ շատ կարևոր է համացանցում նյութ տեղադրելու համար: Այդ ծրագրի շնորհիվ է, որ, օրինակ, ռուսական ինտերնետը այդքան հարուստ է, ուզածդ գիրքը նկարի ու տպի մի քանի րոպեի ընթացքում: Այդ ծրագիրը ինձ շատ հետաքրքրեց ու հարցրեցի վաճառողին, հայերեն նկարած գիրքը կարո՞ղ եմ վերածել տպագրված տեքստի, վաճառողը ասեց, հայերենը չգիտեմ, բայց վրացերենը կարող էս, իմ մոտ էլ կա էդ վրացերեն ծրագիրը, կարող եմ տալ: Հետո ես շատ հետաքրքրվեցի նման հայերեն ծրագրով ու պարզվեց, որ ինչ որ Հայ էնտուզիաստներ գրում են, ուզում են գրեն նման ծրագիր իսկ պետությունը, պետական ղեկավարները ապագայի մասին ճառեր են գրում, չԵ՞ պարոն վարչապետ: Կարևորն է հիմա կարգին հարսանիք կազմակերպել, Չոբանուղի կառուցե՜լ, դե էնտեխ ախպեր-ծանոթ-բարեկամ գործի դնել կա՜, հայկական գրքերը կհամբերեն համացանցում հայտնվել, չԵ՞: Իսկ կրթության մախարարը երևի ասի, Է՛ հայերեն կարդացողը ո՞վ է, օտարալեզու ծրագրեր են մեզ պետք...

Երբ ռուսական համացանցում որևէ տեքստ էս հավաքում, համակարգիչը ավտոմատ ընդգծում է ուղղագրական սխալները և առաջարկում ճիշտ տարբերակ, բացի դրանից հիմնական ծրագրերի մեջ կա ուղղագրական բառարան ռուսերեն գրելու համար: Իսկ հայերեն, Ի՜սկ հայերեն նՈՒ՜յն պես արդեն կա՛,  ԵՐԿՈՒ ՏԱՐԲԵՐԱԿ, ինտերնետի համար արժի 29 դոլար իսկ եթե ուզում էք մարդավարի, ռուսների կամ վրացիների նման օգտվեք համակարգչի հնարավորություններից, կա և Հայ ուղղագրական բառարան, արժի 60 դոլար: Այն որ, եթե ոմանց համար նման ծրագրերը մտցված են համացանց ու համակարգչային ծրագրերի մեջ անվճար, պետության կողմից,  թողնենք մի կողմ, մեր պետությունը կողմ չունի, այսինքն ունի մենակ մի կողմ է, պաշտոնյաների կողմն է: Ցավոք, ինձ էլ բնավ չի զարմացնում մեր պետության այպիսի անտարբեր վերաբերմունքը նման կարևոր հարցերին, ես կասեի մեր ժամանակների ամենակարևոր հարցերեից մեկի մասին, ինձ անհանգստացնում է մեկ այլ խնդիր.

.
30.10.2010
Աշխարհի առաջին տերության երկրորդ userը
.

Ամերիկայում նոր թափ է ստանում բարձր տեխնոլոգիաների կիրառումը ամերիկյան արտաքին քաղաքականության մեջ: Ահա վերջին նորարարությունը այդ ոլորտում.

    Բայդենը Youtube- ում մի Հայ երիտասարդի ասում է, որ իրենք շատ են ուզում ընդունեն ցեղասպանության մասին օրենքը, բայց Սերժը զանգել ասել է, որ չշտապեն, որովհետև ինքն ու Գյուլը պիտի բեիզբոլ, վայ չէ՛, ֆուտբոլ պիտի խաղան:Դե՛ գնա Սերժ Սարգսյան ու ռուսաստանի հետ 49 տարով պայմանագիր կնքի: Շատ հնարավոր է, որ Բայդենը Однакласник- ում արդեն Սերժ Սարգսյանին ջնջել է իր ընկերների ցուցակից, ասում են նույնիսկ ընդհանուր ընկերներին է ջնջել իսկ Սերժի նկարի տակ 1գնահատական է դրել: Իսկ facebook - ում իր էջի նորությունների սունյակում այլևս ո՛չ մի տեղեկատվություն ֆուտբոլի մասին: Ջ. Բայդենը Ս. Սարգսյանից email - ով ստացած նամակները չի բացում, զգուշանում է, որ մեջը ռուսական վիրուս կլինի: Վստահելի աղբյուրներից վերջերս հայտնի է դարձել, որ նոր տեխնոլոգիաներից օգտվելով, Սերժը Բայդենին Skype -ով մի հատ այլանդակ սմայլիկ է ուղարկել, են այլանդակ ռոժը որ կա է՜, որ հերսերից ուռում, տրաքվում ու լղոզվում է գետնին: Դեռ հայտնի չէ, թէ Բայդենը ինչ կպատասխանի այդ ռոժին, բայց հավաստի աղբյուրները նշում են, որ դա լուրջ մարտահրավեր է աշխարհի առաջին տերության - երկրորդ userի հասցեին

.
30.10.2010
Աշխարհի առաջին տերության երկրորդ userը

Ամերիկայում նոր թափ է ստանում բարձր տեխնոլոգիաների կիրառումը ամերիկյան արտաքին քաղաքականության մեջ: Ահա վերջին նորարարությունը այդ ոլորտում.

    Բայդենը Youtube- ում մի Հայ երիտասարդի ասում է, որ իրենք շատ են ուզում ընդունեն ցեղասպանության մասին օրենքը, բայց Սերժը զանգել ասել է, որ չշտապեն, որովհետև ինքն ու Գյուլը պիտի բեիզբոլ, վայ չէ՛, ֆուտբոլ պիտի խաղան:Դե՛ գնա Սերժ Սարգսյան ու ռուսաստանի հետ 49 տարով պայմանագիր կնքի: Շատ հնարավոր է, որ Բայդենը Однакласник- ում արդեն Սերժ Սարգսյանին ջնջել է իր ընկերների ցուցակից, ասում են նույնիսկ ընդհանուր ընկերներին է ջնջել իսկ Սերժի նկարի տակ 1գնահատական է դրել: Իսկ facebook - ում իր էջի նորությունների սունյակում այլևս ո՛չ մի տեղեկատվություն ֆուտբոլի մասին: Ջ. Բայդենը Ս. Սարգսյանից email - ով ստացած նամակները չի բացում, զգուշանում է, որ մեջը ռուսական վիրուս կլինի: Վստահելի աղբյուրներից վերջերս հայտնի է դարձել, որ նոր տեխնոլոգիաներից օգտվելով, Սերժը Բայդենին Skype -ով մի հատ այլանդակ սմայլիկ է ուղարկել, են այլանդակ ռոժը որ կա է՜, որ հերսերից ուռում, տրաքվում ու լղոզվում է գետնին: Դեռ հայտնի չէ, թէ Բայդենը ինչ կպատասխանի այդ ռոժին, բայց հավաստի աղբյուրները նշում են, որ դա լուրջ մարտահրավեր է աշխարհի առաջին տերության - երկրորդ userի հասցեին

.
25.10.2010
Մարքսը, Լենինը ուՎալոդը
.
Գյումրիի շուկայի դիմաց , մսով բլիթներ վաճառող, մի հավերժական Վալոդ կա: Նա մսով բլիթներ էր վաճառում, երբ գյումրին կոչվում էր Լենինական, չգիտեմ, բայց ինձ թվում է նա շուկայի դիմաց մսով բլիթներ էր վաճառում երբ դեռ Գյումրին Ալեքսանդրապոլ էր կոչվում, ավելի՛ն, կարծում եմ, որ հին Կումայրիի շուկայի առաջ, Վալոդը էսօրվա նման կանգնած իր մսով բլիթներ էր վաճառում: Մի խոսքով ասած, խոսքը մի պատմական դեմքի մասին է, որը սեփական կաշվի վրա զգացել է մարդկությանը հայտնի բոլոր մեծ պոռոտախոսների գաղափարախոսությունների արդյունքները:
    Կեսօր էր,Մարքսը ու Լենինը, ըստ սովորության, մոտեցան Վալոդի բլիթների կրփակին ու ամեքը տասը բլիթ վերցնելով անցան գործի: Մարքսը արդեն ութերորդ բլիթն էր կուլ տալիս, ծնոթները արդեն հոգնել էին ու նա որոշեց իր լեննականցու բերանին մի քիչ հանգիստ տալ: Դրա համար պետք էր մի քանի անգամ ծնոթները առանց ծանրաբեռնելու, բլիթը ճզմելով, ուղղակի վեր ու վար անել, մարզել: Այդպես մարզիկներն էն որևէ ֆիզիկական վարժության էմիտացիա անում, Մարքսն էլ ծամելու էմիտացիա էր անում, ուղղակի ծնոթները վեր ու վար էր անում և պարզվեց, որ Մարքսը խոսու՜մ է:
- Ապ ջան էս ինչ երկիր է, առավոտնից իրիկուն կաշխատինք, էս կերածներս պեռաշկու փողը հազիվ կառնինք, ինչխօր փորմ հացի համար աշխատեինք:
Վալոդը, որ նման զրույցների ժամանակ միշտ ստանձնում էր սպիկերի դերը, անմիջապես թեման վերցրեց իր հսկողության տակ:
- Էսի երկիր չէ, ավազակապետություն է, առավոտնից իրիկուն Էրէվանի կենդրոնում կանգնած գոռում են ա-վա,-ա-կա-պե-տու-թյուն, հեչ չե՞ս լսել
.
05.05.2010
Վերք Հայաստանի
.

Գրախոսություն

Խոսքս ուզում եմ կառուցեմ մեծ գիտնական, Խաչատուր Աբովյանի, ճակատագրի և ստեղծագործական ու քաղաքական հայացքների սերտ կապի շուրջ:

   Իմ համոզմունքն է. Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպը, որոշեց գրողի ճակատագիրը:

      Նախ ասեմ, որ ո՛չ մի հավակնություն չունեմ հայտնաբերելու Աբովյանի գերեզմանը կամ ներկայացնելու փաստեր նրա անհետացման մասին, անկեղծ ասեմ, նման հնարավորություն չունեմ, դրա համար պահանջվում է հսկայական մասնագիտական աշխատանք, որ արդեն կատարվել է շատերի կողմից և արդյունքում գաղթնիքը բացահայտված չէ: Բայց մեր աչքի առաջ է ու հանդիսանում է մեր սեփականությունը այն ամենագլխավոր փաստը, որը և հանդիսանում է նրա ողբերգական անհետացման պատճառը: Դա հանճարի գրած առաջին գիրքն է աշխարհաբարով, ժողովրդի համար, ժողովրդին հասկանալի լեզվով գրած գիրքը: Հիմնական մտքերը, որոնք արտահայտվում են Վերք Հայաստանի վեպում, չեին կարող չհանդիսանալ պատճառ, գրողին հետապնդելու համար, ուղղակի մեզանից պահանջվում է իրերը անվանել իրենց անուններով: Եթե ուզում էք, պետք է գաղթնազերցել Աբովյանի արտահայտած առաջադիմական մտքետը «Վերք Հայաստանի» վեպում, որոնք արտահայտված են երկու հարյուր տարի առաջ: Այսինքն մի ժամանակաշրջանում, երբ յուրաքանչյուր առաջադիմական խոսք կարող էր ճակատագրական խնդիր դառնալ մտածողի համար: Գուցե գաղթնազերցել բառը հնչում է մոդայիկ, ինչու՞ ո՛չ, ինչու չգախթնազերցենք սևով սպիտակի վրա գրվածը, որը մեզանից պահանջում է ընդհամենը ասել ճշմարտությունը, այո՛ էս ստախոս դարում ճշմարտությունն ասելը գաղթնազերցում է: Անդուրեկան ու տգեղ ճշմարտությունը, որը սովորաբար արժանանում է ուշադրության ո՛չ ավելի շատ, քան աշխարհի ամենահայտնի տգեղը, Քվազիմոդոն, բայց առանց որի անհնար է թափանցել մարդու ներքնաշխարհը և հասցնել այնտեղ անշահախնդրության որևե նմուշ:

.

Ակսել Վարդանյան

akselv.com

Կենսագրական

.

Հավերժ Հայաստան

Վայրագ ազգերի քյահլան ձիերի՛
Սմբակների տակ տրորված իմ հող,
Դու բոցկլտացող բի՛բն ես արևի,
Լուսափայլության շողեր հորինող:

Անըմբռնելի ներող ու բարի,
Իմ աստվածային երկիր վանքերի,
Լռության լեզուն քո խաչքարների
Այբբենությունն է իմ մրմունջների:

Ժայռերի կրծքին արմատներ խրող,
Արևից դեղին անթառամ ծաղիկ,
Սրաթև Փյունիկ հողմեր նվաճող,
Երկի՛ր Նաիրի, հույսերիս գալիք:

Շեկ արևելքի մինուճար փիրուզ,
Երկինքը ցայող հույսերի հավույզ,
Բոլոր ջրերից ուրիշ իմ Սևան,
Հույսերի օվկիան, սայաթնովական:

Ու ծիրանագույն բուրաստանների
Բակունցյան թռիչք գերագույն մտքի,
Ճյուղերդ միշտ վե՛ր, սլացիկ բարդի՛,
Ինքնամփոփ՛, հպա՛րտ, անգուշակելի՜:

Մատյան նաիրյան, հայոց պատմություն,
Մաքառումների հիշատակարան,
Մրրկահավքի երգ, վերածնություն,
ԵՎ խռովահույզ, և անդենական:

Ոգու կորով իմ առյուծ արծվաթև,
Ոսոխի անհագ կոկորդին չոքած,
Իմ փետուրը քո թևից եմ պոկել,
Քո ճիրաններով իմ սի՛րտն է զինված:

Խա՛յթն եմ արևի շեկ Ավարայրի,
Որտեղ պարսկական փղերն են չոքել,
Հրավիրում եմ ձեզ մենամարտի,
Հրեշ թալեաթներ ու՞ր էք թաքնվել:

Մենք ստեղծել ենք, դուք հափշտակել,
Հայտնագործել ենք, իսկ դուք գողացել,
ԵՎ ո՛չ մի անգամ ասպետ չե՛ք եղել,
ԵՎ սողացե՛լ եք, և ողորմաց՛ել:

Անկումիդ, դաժան ու ոճրախնդիր,
Մարդու նմանվող թշվառականներ,
Ձեր գոյությունը արդեն մի ոճիր,
Զարմանալի է, ու՞ր էք աստվածնե՜ր:

Ես լերկ ձեռքերով ինչպես վայրենի
Հադեսի կուրցքը կպատառոտեմ,
Եթե նա նորից գլուխ բարձրացնի
Իմ բազմաչարչար ժողովրդի դեմ:

Ու երբ մուրճերը ժամանակների
Մատներն այս գրող դարձնեն փոշի,
Կկազմեմ մի գունդ ուրվականների
Մինչև Նաիրին չազատագրվի:

Հազարամյակներ ես կվոլորեմ ,
Ես ամեն գարուն կգամ Կիլիկիա,
Ու ձնծաղիկներ քեզ կնվիրեմ,
Հոգիս հողիդ մեջ թող արմատնե՜ր տա:

Հողի՛դ մեջ մնա քեզ ջերմացնելու,
Ինչպես կայծկլտուն օջախն հայկական,
Անքակտելի՛ է ջիղն արիացու,
Իմ հավերժահարս, հավերժ,Հայաստան:

.

Մարտ Հայերեն

Խփե՛ք թմբուկ լե՛ռը զնգա,
Թո՛ղ մեկիս դեմ հազա՛րը գա.
Ամպից իջած անվախ բազեն
Մարտնչում է մի՛շտ Հայերեն:

Քա՛ջ Վարդանանց սուրը փայլուն
Ավանդել է ազատություն,
Հայոց հողին լու՛յս եղիցի,
Առա՛ջ, առա՛ջ քա՛ջ լեռնեցի:

Խփե՛ք թմբուկ լե՛ռը զնգա,
Թո՛ղ մեկիս դեմ հազա՛րը գա
Ամպից իջած անվախ բազեն
Մարտնչում է մի՛շտ Հայերեն:

Սիրտս վահան սուրբ Մաշտոցին,
Զիմաստության առաքելին,
Սուրս հու՛ր է կայծակների,
Առա՛ջ, առա՛ջ քա՛ջ լեռնեցի: 

Խփե՛ք թմբուկ լե՛ռը զնգա,
Թո՛ղ մեկիս դեմ հազա՛րը գա
Ամպից իջած անվախ բազեն
Մարտնչում է մի՛շտ Հայերեն

.

Մենակություն

Ես ամենուր քե՛զ փնտրեցի,
Պատահաբար մտա մարագ,
Մարագ, որ ո՛չմեկինը չի՛,
Թաքուն դրա՛խթ երկնքիս տակ:

Ճռում է դուռը կիսաբաց,
Լույսի շողեր է հորինում,
Ու ես կոճղի վրա նստած
Սիրո մասին մի՝տք եմ անում.

Ե՞րբ է սերը գոյատևում,
Քիչ-քիչ հատնելուց, այնպես չէ՞,
Ուրիշ ի՞նչ կա էս աշխարհում.
Կա մի կատո՛ւ,
.............. որ այստեղ չէ՝:

Բարեկա՜մն իմ էս մարագի,
Ավա՜ղ, նա էլ է ինձ լքել:

Ես ամենուր ինձ փնտրեցի
Ու նորից մարագ էի մտել,
Կատուն էր իմ տեղը նստել,
Կատուն էլ էր դրախթ եկել:

.
Դաջված երազ
.
Անգլիական հեքիատ
.
Շան բախտը
.
Ոչոչխարհը
.
. .
. Circle.Am: Rating and Statistics for Armenian Web ResourcesHTML Hit TrackerHotLogÐåéòèíã@Mail.ru